Գյումրիում մեծ հերթեր են գոյացել՝ Ծառուկյանի տրամադրած գումարը ստանալու համար. «Հայկական Ժամանակ» (լուսանկար)


Գյումրիում մեծ հերթեր են գոյացել՝ Ծառուկյանի տրամադրած գումարը ստանալու համար. «Հայկական Ժամանակ» (լուսանկար)

  • 29-12-2017 17:46:31   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գյումրիում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի գրասենյակներում սկսվել է Գագիկ Ծառուկյանի տրամադրած 100 մլն դրամի բաժանումը:
 
Վարդեւան Գրիգորյանը «Հայկական Ժամանակ»-ի հարցին պատասխանելով նշեց, որ 100 մլն դրամը կբավարարի գյումրեցի 5 հազար սոցիալապես անապահով ընտանիքի: Յուրաքանչյուր ընտանիքի 100 մլն-ից բաժին կհասնի 20 հազար ՀՀ դրամ:
 
Ընտանիքների ընտրությունը կատարվելու է հետեւյալ սկզբունքով. 50 միլիոնը կբաժանվի տնակներում բնակվողներին, իսկ մնացածը՝ այն անապահով ընտանիքներին, որոնց ընտանեկան նպաստ համակարգի բալերը սկսվում են 37-ից: Այս մասին «ՀԺ»-ին տեղեկացրեց Վարդեւան Գրիգորյանը:
 
Նշենք, որ այս պահին պատգամավորների գրասենյակների մոտ մարդկային կուտակումներ են:
 
Երեկ «Հայկական ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ ԲՀԿ առաջնորդ, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը սոցիալապես անապահով գյումրեցի ընտանիքների համար 100 մլն դրամ է հատկացրել՝ բարեգործության նպատակով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը