Մոսկվայի օդանավակայաններում այսօր 40 չվերթ է հետաձգվել.armtimes.com.


Մոսկվայի օդանավակայաններում այսօր 40 չվերթ է հետաձգվել.armtimes.com.

  • 29-12-2017 17:49:43   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com.Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում այսօր առավոտից գրեթե 40 չվերթ է հետաձգվել մառախուղի պատճառով:
 
Vesti-ի փոխանցմամբ, Մոսկվայի ավիագործակալությունների վարչության տվյալներով, թռիչքների ու վայրէջքների վերջնական որոշումը կայացնում են օդաչուները, ինչից ելնելով 2 ինքնաթիռ, որոնք պետք է վայրէջք կատարեին Վնուկովո եւ Դոմոդեդովո օդանավակայաններում, իջել են պահեստային վայրէջքուղիներ:
 
Օդանավակայանների մամուլի ծառայություններն էլ հորդորում են մի քանի ժամ շուտ ժամանել օդանավակայան կամ օնլայն հետեւել ուղեւորությունների ժամերին:
 
Մոսկվայի օդանավակայանները վերջին 2 օրերին, ինչպես նաեւ այսօր ու վաղը աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով՝ կապված ամանորյա արձակուրդներին երկրից մեկնողների փաստով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play