Փորձում են գլխատել ըմբոստ մարդկանց․ Հայաստանում ոչ թե 2017, այլ 1937 թիվն է․ իրավապաշտպան.1in.am (տեսանյութ)


Փորձում են գլխատել ըմբոստ մարդկանց․ Հայաստանում ոչ թե 2017, այլ 1937 թիվն է․ իրավապաշտպան.1in.am (տեսանյութ)

  • 29-12-2017 17:53:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



«Հայաստանում մարդու իրավունքների խախտման տեսանկյունից 2017թ-ը, իրոք, առանձնակի տարի էր․ մենք տեսանք այդ խայտառակ դատավարությունները՝ Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Սասնա ծռերի անդամների․ ստացվում է , որ հասարակ քաղաքացին ընդհանրապես զուրկ է որևէ իրավունքից, էս երկրում նա իրավունքներ չունի, այլ ունի զուտ միայն պարտականություններ։
 
Դատարանն արդարադատություն իրականացնելու վայրն է, բայց անգամ այնտեղ մենք տեսնում ենք, որ մարդը կտտանքների է ենթարկվում․ այսքանից հետո մենք ինչպես կարող ենք խոսել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը։
 
Վերջինիս դիտարկմամբ՝ 2017թ-ը մերկացրեց Հայաստանի իշխանությունների պատկերը։ Իրավապաշտպանի կարծիքով՝ Հայաստանում ամենամեծ թերությունն անպատժելիության մթնոլորտն է։
 
«Եթե մեր ուժային կառույցները պետք է ծառայեն «էլիտային», ապա այս մեկ տարվա ընթացքում այո, դրանք մեծ առաջընթաց են ապրել, սակայն այդ ուժային կառույցները ստեղծված են ժողովրդի շահերը պաշտպանելու համար, բայց արդյո՞ք մենք երբևէ տեսել ենք, որ այդ ուժային կառույցները Հայաստանի ժողովրդին պաշտպանեն, իհարկե ոչ»,- շեշտեց իրավապաշտպան ու միևնույն ժամանակ հավելեց․
 
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոչ թե 2017թ-նն է, այլ 1937թ-ը, երբ որ մարդկանց հետևում էին, հետապնդում․ այսօր մեր ուժային կառույցները միայն մեկ բանով են զբաղված՝ փորձում են փոխաբերական իմաստով ասած՝ գլխատել բոլոր ըմբոստ մարդկանց՝ մի մասին բանտարկելով, մյուս մասի վրա քրեական գործեր հարուցելով, մյուսներին ունեզրկելով, այս կամ այն կերպ ստիպելով լքել այս երկիրը, որպեսզի վերջում մնա ինչ-որ հլու հնազանդ մասսա, որ կարողանան այդ մասսային որ կողմ ուզենան այդ կողմ էլ ուղղորդեն․ սա է դրանց պատկերը»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը