Գերմանական հեղինակավոր ամսագիրը Էդմոն Մարուքյանին ճանաչել է «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»


Գերմանական հեղինակավոր ամսագիրը Էդմոն Մարուքյանին ճանաչել է «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»

  • 08-01-2018 12:26:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գերմանական հեղինակավոր ՛՛Treffpunkteuropa՛՛ ամսագիրը ՀՀ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանին ճանաչել է «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»:
 
Ամսագիրը ներկայացրել է այն մարդկանց, ովքեր 2017 թվականին ազդել են եվրոպական քաղաքականության ձևավորման, ընտրողների մտքերի և սրտերի վրա և տրամադրել նրանց որոշում կայացնել հօգուտ իրենց։ ՛՛Treffpunkteuropa՛՛-ն նշում է նաև, որ այդ քաղաքական գործիչների  հետ պետք է հաշվի նստել 2018 թվականին քաղաքականության ձևավորման հարցերում։
 
Ամսագիրը Էդմոն Մարուքյանին բնութագրում է հետևալ կերպ․ «36- ամյա հայը սկսած 2001 թվականից իր հայրենիքում քաղաքականության մեջ ակտիվ է: Սկզբում Մարուքյանը աշխատել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպություններում, 2012 թվականից մտել է քաղաքականություն: 2012 թվականի դռնեդուռ ընտրարշավի ժամանակ Մարուքյանը հաղթել է հայտնի կուսակցությունների թեկնածուներին: 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է մինչև այդ ստեղծված լիբերալ «Ելք» դաշինքով, որը ստացել  է ձայների 7,8 տոկոսը: Նման հաջողություն գրանցվել է  նաև մեկ ամիս անց` մայրաքաղաք Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Այստեղ նրանք ստացել են ձայների 21 տոկոսը: 
 
Ամսագիրը նշում է նաև․ «Այսպիսով Մարուքյանը ուզում է ուժեղացնել  իր երկրի և Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի միջև կապը, ինչպես նաև Հայաստանը տանել դեպի Եվրոպական Միություն: Քանի որ Հայաստանը ռազմականապես և տնտեսապես կախված է Մոսկվայից, ոչ մի այլ կուսակցություն չի խթանում Արևմուտքի հետ կապը: Մարուքյանի կուսակցությունը չի ուզում որևէ տնտեսական միություն Ռուսաստանի և նախկին սովետական տարածքում առաջացած ավտոկրատիաների հետ և ուզում է լքել ԵԱՏՄ-ն»: 
 
''Treffpunkteuropa''-ի տարվա քաղաքական գործիչներ կոչմանն արժանացել են նաև Լեհաստանի նորընտիր վարչապետ Մաթեուս Մորավեցկիին, Իռլանդիայի հայտնի քաղաքական դերակատար Գերի Ադամսը,  Գերմանիայի Բունդեսթագում նորընտիր AFD կուսակցության կին քաղաքական գործիչ Ալիս Վեյդելը և ազգությամբ ճապոնացի, բայց չեխ քաղաքական գործիչ, խորհրդարանի անդամ Տոմիո Օկամուրան։
 
 
Նշենք նաև, որ ՛՛Treffpunkteuropa՛՛ քաղաքական ամսագիրը լույս է տեսնում 2009 թվականից հինգ լեզուներով՝ անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն։ Այն տարածվում է էլեկտրոնային և տպագիր տարբերակներով։
 
Նյութի աղբյուրը՝ http://www.treffpunkteuropa.de/europaische-politiker-des-jahres-2017-9627
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play