Ամանորյա այց ՀՀ ԱԻՆ ՔՊ հենակետեր


Ամանորյա այց ՀՀ ԱԻՆ ՔՊ հենակետեր

  • 08-01-2018 13:47:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ամանորյա տոներին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն այցելել է ԱԻՆ քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի և Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատների 11 հենակետ (Դովեղ, Կոթի, Ոսկեվան, Սարիգյուղ, Ազատամուտ, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Այգեպար, Չորաթան):
 
Մ. Ղազարյանն ԱԻ նախարար Դ. Տոնոյանի անունից շնորհավորել է հենակետերի ծառայողներին ամանորյա տոների առթիվ, հանձնել նվերներ՝ տոներին ընդառաջ զգոնության կոչ անելով և բարի ծառայություն մաղթելով նրանց:
 
Փրկարար ծառայության տնօրենի ղեկավարած աձնակազմը այցելել է նաև Նոյեմբերյան և Բերդ քաղաքների հրշեջ փրկարարական ջոկատներ (ՀՓՋ): Մ. Ղազարյանը շնորհավորել է փրկարարներին տոների կապակցությամբ, զրուցել նրանց հետ, ծանոթացել ՀՓՋ-ներում առկա խնդիրներին, տեխնիկական հագեցվածությանը և ծառայողների կենցաղային պայմաններին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play