Երկու Կորեաները վաղը բանակցելու են


Երկու Կորեաները վաղը բանակցելու են

  • 08-01-2018 14:59:14   | Կորեա  |  Միջազգային

 
 
 
 
Հարավային Կորեայի միասնության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն,  Հյուսիսային և Հարավային Կորեաները համաձայնության են եկել հունվարի 9-ին Պանմունջումի սահմանային տարածքում պաշտոնական բանակցություններ անցկացնելու վերաբերյալ: Այն կլինի 2015թ. դեկտեմբերից հետո երկու Կորեաների միջև անցկացվող առաջին ուղղակի բանակցությունը:
Ըստ Կիոդո լրատվական գործակալության հաղորդման, Հարավային Կորեայի միասնության նախարարության խոսնակ Բայք Թաե Հիոնը հայտարարել է, որ կողմերի միջև հիշյալ համաձայնությունը կայացել է կիրակի կեսօրից հետո:
Բանակցության գլխավոր հարցերից մեկը լինելու է փետրվարի 9-25-ը Հարավային Կորեայում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերում Հյուսիսային Կորեայի հավանական մասնակցության խնդիրը:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play