Վթարային ջրանջատում Դիլիջանում


Վթարային ջրանջատում Դիլիջանում

  • 08-01-2018 16:30:13   | Հայաստան  |  Հասարակություն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 9-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Թբիլիսյան խճուղու, Գայի, Հովսեփյան, Շահումյան փողոցների ջրամատակարարումը:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
     
 08.01.2018թ.                                                                       «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն