Ճըվճվ Արոյի որդին ներկայացել է ոստիկանություն. ՃՈ տեսուչը գլխի, թոքի վնասվածք է ստացել.armtimes.com


Ճըվճվ Արոյի որդին ներկայացել է ոստիկանություն. ՃՈ տեսուչը գլխի, թոքի վնասվածք է ստացել.armtimes.com

  • 08-01-2018 16:37:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com. Այսօր լուսադեմին Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
 
Նա տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
 
Հիշեցնենք, ժամը 04:00-ի սահմաններում իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող  «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել է, իսկ ուղեւոր ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել է հիվանդանոց:
 
«BMW X6»-ի վարորդը, որն ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ՃըվՃվ Արոյի (Արա Վարդանյան) որդին է՝ Սարգիս Վարդանյանը, դիմել է փախուստի: Մի քանի ժամ անց, սակայն նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին:
 
armtimes.com-ի հետ զրույցում ԵՊԲՀ լրատվական հարցերով պատասխանատու Շուշան Դանիելյանն ասաց, որ Խաչիկ Գասպարյանը վթարի հետեւանքով ստացել է ծանր աստիճանի գլխի սալջարդ, պարանոցի ողի կոտրվածք, թոքի վնասվածք, կոնքի ոսկորի եւ ազդրի կոտրվածք: Հաշվի առնելով նրա ծայրահեղ ծանր վիճակը, դեռ վիրահատական միջամտություն չի արվել:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը