Տոնական օրերին 15 մարդ թունավորվել է ալկոհոլի չարաշահումից.armtimes.com


Տոնական օրերին 15 մարդ թունավորվել է ալկոհոլի չարաշահումից.armtimes.com

  • 08-01-2018 16:44:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com. Այս տարի Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոնական օրերին Հայաստանում քաղաքացիների շրջանում գրանցվել են թունավորման բազմաթիվ դեպքեր: Դրանց քանակը գրեթե կրկնակի ավելի է, քան եղել է նախորդ տարի:
 
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանից տեղեկացանք, որ 2018 թվականի առաջին յոթ օրերի ընթացքում թունավորման պատճառով բուժհաստատություններ են դիմել 27 հիվանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 15: Միքայել Գաբրիելյանի խոսքով, վերոնշյալ վիճակագրությունը վերաբերում է առհասարակ բոլոր տեսակի թունավորումներին՝ ալկոհոլից, գազից, թունաքիմիկատներից, որոնք կապ ունեն կամ չունեն տոների հետ: Իսկ զուտ տոների հետ կապված դեպքերը ալկոհոլի չարաշահման հետեւանքով թունավորումներն են:
 
Բժշկական կենտրոններն այս տարի ընդունել են նման խնդիրներով 15 հիվանդ: Նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածում նրանց քանակը եղել է 7-ը: Հարցին, թե ալկոհոլային թունավորումները միայն խմիչքի չարաշահմա՞ն, թե նաեւ դրանց վատ որակի հետեւանքով են առաջանում, մասնագետը պատասխանեց. «Միայն չարաշահման: Որակի հետ կապ չունեցող բան է դա»: Ծանր վիճակում գտնվող հիվանդ չկա: Թեպետ նախորդ օրերին եղել է:  
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play