Ահմադինեժադի ձերբակալման մասին լուրերը չեն հաստատվել․.panorama.am


Ահմադինեժադի ձերբակալման մասին լուրերը չեն հաստատվել․.panorama.am

  • 08-01-2018 17:41:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
panorama.am․ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալման մասին լուրերը հերքվել են: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանն, ով այս օրերին հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին:
 
«Սա շատ հետաքրքիր երևույթ է Իրանի պարագայում, նախկին նախագահների մասին միշտ նման լուրեր են տարածվում: Պետք է նշել, որ այս պահին էլ Ահմադինեժադի երկու տեղակալներն էլ ազատազրկման մեջ են, մեղադրվում են կաշառակերության, ֆինանսական չարաշահումների մեջ»,-ասաց նա:
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ Իրանի նախկին նախագահը ձերբակալվել է ցուցարարներին աջակցություն հայտնելու համար:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը