Լիբիայի ափերում փախստականներին տեղափոխող նավակի խորտակման արդյունքում զոհերի թիվը հասել է 64-ի


Լիբիայի ափերում փախստականներին տեղափոխող նավակի խորտակման արդյունքում զոհերի թիվը հասել է 64-ի

  • 08-01-2018 17:55:50   | Լիբիա  |  Հասարակություն

 
Լիբիայի ափերում շաբաթ օրը միգրանտներին տեղափոխող նավակի խորտակման արդյունքում զոհերի թիվը հասել է 64-ի: 
 
РИА Новости-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Փախստականների հարցերով միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ֆլավիո դի Ջակոմոն: 
 
Ավելի վաղ, իտալական ծովափնյա անվտանգությունից հաղորդել են, որ վթարից հետո հայտնաբերվել են 8 մահացածների դիեր: 
 
«64 փախստական զոհվել է շաբաթ օրը տեղի ունեցած նավի խորտակման ընթացքում: Համաձայն ողջ մնացածների վկայության` մինչև խորտակվելը ռետինե նավակի վրա գտնվել է 150 փախստական, որոնցից ողջ է մնացել միայն 86-ը»,- թվիթերյան իր էջում գրել է Ֆլավիո դի Ջակոմոն: 
 
Նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր` Եվրոպան ապրում է ամենալուրջ միգրացիոն ճգնաժամը, որը պայմանավորված է Աֆրիկայի երկրներում ու Մերձավոր Արևելքում առաջացած սուր տնտեսական խնդիրներով: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play