Որպես Եվրասիական միության դրածոներ` ՀՀ քաղաքական վերնախավը գերազանցորեն ապահովեց արտագաղթը, տնտեսության, մշակույթի և առողջապահության անկումը (տեսանյութ)


Որպես Եվրասիական միության դրածոներ` ՀՀ քաղաքական վերնախավը գերազանցորեն ապահովեց արտագաղթը, տնտեսության, մշակույթի և առողջապահության անկումը (տեսանյութ)

  • 09-01-2018 15:31:22   | Հայաստան  |  Հասարակություն



 
Որպես Եվրասիական միության դրածոներ` Հայաստանի քաղաքական վերնախավը գերազանցորեն ապահովեց արտագաղթը, տնտեսության, մշակույթի և առողջապահության անկումը: 
 
Ամփոփելով 2017 թվականը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: 
 
Ըստ նրա` Եվրամիության հետ կնքված համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրմամբ  2017 թվականին կասեցվեց Հայաստան պետության լուծարման գործընթացը: 
 
«Եվրասիական միությունը տիպիկ Ոսկե հորդան է հանած Ուզբեկստանը, և Եվրասիական միությունը մասնակի հանձնեց Հայաստանը Եվրամիությանը, ինչը նոր կարգավիճակ ստեղծեց մեզ համար»,- նշեց նա` Ա. Արշակյանը` հավելելով, որ Ոսկե հորդային թույլ չտրվեց ամբողջությամբ կլանել Հայաստանը: 
 
Նրա խոսքերով` նման պայմաններում տնտեսության քայքայումը բնական է. «Մեր տնտեսական աճը լինի 6,7,4 տոկոս, ես վստահ եմ, որ այնտեղ մատնոցախաղ կա, թվերը կեղծվում են, և անգամ կեղծված թվերով մենք երկու անգամ ավելի վատ վիճակում ենք, քան Վրաստանը, Թուրքիան կամ Ադրբեջանը: Սա ձախողում է, որը Ոսկե հորդայի համար մեծ նվաճում է»: 
 
Ա. Արշակյանը 2018-ին ակնկալում է Գերագույն խորհրդի ժամանակ ստեղծված պետականության վերականգնում` չնայած նրան, որ ՀՀ ներկայիս Սահմանադրությունը ենթադրում է ապապետականացում: 
 
Գերագույն խորհրդի պատգամավորի համոզմամբ, եթե պաշտպանության համակարգում ընթացող բարեփոխումները նույն ջանասիրությամբ իրականացվեն նաև առողջապահության և մշակույթի ոլորտում, ապա Հայաստանը կկարողանա ոտքի կանգնել: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն