ՊՆ սակրավորական խումբը վնասազերծել է նռնակը


ՊՆ սակրավորական խումբը վնասազերծել է նռնակը

  • 09-01-2018 15:46:04   | Լոռու մարզ  |  Հասարակություն

Հունվարի 9-ին, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի սանհանգույցի հարևանությամբ աշակերտները նռնակ են գտել:
 
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ և ՊՆ սակրավորների խմբերը: Պարզվել է, որ դպրոցի դրսի արտաքնոցի հարևանությամբ հայտնաբերվել է «G1» ձեռքի նռնակ:
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ ՊՆ սակրավորական խումբը վնասազերծել է նռնակը և հանձնել ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցներին: 
Նոյյան տապան  -   Հասարակություն