2018 թվականին Հայաստանը չի ունենա և չի էլ կարող երազել 4 տոկոս տնտեսական աճի մասին (տեսանյութ)


2018 թվականին Հայաստանը չի ունենա և չի էլ կարող երազել 4 տոկոս տնտեսական աճի մասին (տեսանյութ)

  • 09-01-2018 17:04:58   | Հայաստան  |  Հասարակություն



 
2018 թվականին Հայաստանը չի ունենա և չի էլ կարող երազել 4 տոկոս տնտեսական աճի մասին:
 
Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրավաբան, իրավախորհրդատու Հայկազ Մակարյանը` ընդգծելով, որ քանի դեռ Ազգային ժողովում օրենքներն ընդունում են թաղային հեղինակությունները, ապա ոչ մի զարգացում էլ պետք չէ ակնկալել: 
 
Ըստ նրա` նախորդ տարի ՀՀ մուտք գործած տրանսֆերտների 62 տոկոսը ՌԴ-ից է եղել, սակայն ԵԱՏՄ-ի հետ մոտ 14 տոկոս տրանսֆերտների անկում է արձանագրվել. «Այս ֆոնի վրա գործող իշխանությունները պարբերաբար հայտարարում են թե աճ են գրանցել ԵԱՏՄ գոտում, մինչդեռ սահմանին ԱԱՀ-ի և մաքսատուրքի գանձումները կատարելիս ոչ մի ներքին պայմանագիր հաշվի չի առնվում»: 
 
Հ. Մակարյանի կարծիքով` 2018 թվականին ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը մեկն է` Ռուսաստանի հետ քաղաքական քայլերը պետք է լինեն բացարձակապես հայկական կողմի նախաձեռնությամբ: 
 
«Բավական է ասենք, որ Ռուսաստանը մեր մեծ եղբայրն է, դա հեյրուրանք է և հիմարություն: Այսօր մենք պետք է հասկանանք մի բան, որ պոստսովետական շրջանում Ռուսաստանը կորցրեց իր դաշնակիցներին` Ուկրաինա, Վրաստան,  միակ հենասյունը Հայաստանն է: Այն, որ ասում են ռուսը մեզ օգնում է, մենք երկու անգամ ավելի շատ ենք օգնում ռուս ժողովրդին»,- նշեց նա: 
 
Վերջինիս խոսքերով` 2017 թվականին Հայաստանի արտաքին դիվանագիտության ամենակործանարար քայլերից մեկը եղավ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշմանը դեմ քվեարկելը: 
 
Բանախոսի համոզմամբ` նշյալ քայլով ակնհայտորեն Հայաստանը վատթարացրեց հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և վերջնականապես խորտակեց քաղաքական-դիվանագիտական կորպուսը: 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play