Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների 4700 աշխատակիցները կօգտվեն առողջապահական ապահովագրության փաթեթով նախատեսված ծառայություններից


Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների 4700 աշխատակիցները կօգտվեն առողջապահական ապահովագրության փաթեթով նախատեսված ծառայություններից

  • 09-01-2018 16:46:38   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` 2018 թվականի հունվարի 1-ից, ի թիվս համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության մի շարք կազմակերպությունների աշխատակիցների, համայնքային ենթակայության մանկապարտեզների 4700 աշխատակիցները ևս կօգտվեն առողջապահական ապահովագրության փաթեթով նախատեսված ծառայություններից:
 
Քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցներին առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու գործընթացի շրջանակներում համայնքային շախմատի դպրոցների շուրջ 170 աշխատակիցներ ևս հունվարի 1-ից հնարավորություն ունեն օգտվելու վերոնշյալ փաթեթով նախատեսված ծառայություններից: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն