Գիտության տեսանկյունից քրիստոնեությունը միակ ճշմարիտ ճանապարհն է (տեսանյութ)


Գիտության տեսանկյունից քրիստոնեությունը միակ ճշմարիտ ճանապարհն է (տեսանյութ)

  • 10-01-2018 11:00:00   | Հայաստան  |  Հետաքրքիր զրուցակից



Հունվարի 10-ին «Երևան-Լոս Անջելես» հեռուստակամրջով «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Հոգևոր աշխարհ» անդրանիկ հաղորդաշարի հյուրն է մասնագիտությամբ կենսաֆիզիկոս, հասարակական գործիչ, մինչև առողջական խնդրի առաջացումը Երևանի Սուրբ Գևորգ եկեղեցում դպիրի ծառայություն կատարած Խաչիկ Ստամբոլցյանը:
 
Խաչիկ Ստամբոլցյանը ժամանակին աշխատելով Հայաստանի գիտությունների ակադեմիայի փորձարարական կենսաբանության ինստիտուտում (ներկայիս մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտ) որպես գիտաշխատող, 1968 թե 1969 թվականից համատեղ աշխատանքներ է կատարել Մոսկվայի, Պուշչինո ակադեմիական քաղաքի համապատասխան գիտական հաստատությունների հետ, տարեկան 4-5 անգամ գործողվել այնտեղ, բավականին կապեր հաստատել տարբեր մարդկանց հետ: Բացի գիտականից, նրան հետաքրքրել է նաև հոգևոր աշխարհը:
«Հոգևոր աշխարհ» հաղորդաշարի հյուրը կանդրադառնա գիտության տեսանկյունից քրիստոնեության միակ ճշմարիտ ճանապարհը լինելուն:
Հունվարի 9-ին Երևանի ժամանակով ժամը 11:00-ից 12։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։
 
Հաղորման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգհարել եւ իրենց հարցերն ուղել բանախոսին ամերիկյան 1818 9675321 և հայաստանյան 060 351127 
հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերությանYoutube-յան էջում։
 
Հաղորդումը վարում է  հրապարակախոս, «Նոյյան Տապան»-ի հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը:
 
Նոյյան տապան  -   Հետաքրքիր զրուցակից