Ինչ հաղորդում է ներկայացրել Ռուբեն Հայրապետյանն ԱԱԾ.Մանրամասնում է քննչական կոմիտեն


Ինչ հաղորդում է ներկայացրել Ռուբեն Հայրապետյանն ԱԱԾ.Մանրամասնում է քննչական կոմիտեն

  • 10-01-2018 16:40:52   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու ՀՀ առաջին խմբի 2017-2018թ-ի մրցաշրջանի ՖԱ Լոռի Վանաձոր -ՖԱ Էրեբունի հանդիպման կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավոր կաշառք տալու կամ նրանց կողմից կաշառք ստանալու հանգամանքները:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 2017 թվականի դեկտեմբերի 14-ին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն՝ նշելով, որ նույն թվականի նոյեմբերի 20-ին կայացել է ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի ՖԱ Լոռի Վանաձոր-ՖԱ Էրեբունի հանդիպումը, որն ավարտվել է 5:0 հաշվով:
 
Հանդիպման պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է  կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մանրամասն վերլուծության են ենթարկվել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները, ինչի արդյունքում կասկածներ են առաջացել, որ, մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով, հնարավոր է՝ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել է կաշառք ստանալու առաջարկ:
Դեպքի առթիվ 2017թ-ի դեկտեմբերի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու նպատակով: 2018թ. հունվարի 8-ին քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ նույն օրն այն ընդունվել է  վարույթ: 
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հանդիպման բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play