Հրդեհ Գուգարք գյուղի տներից մեկի տան տանիքում․ԱԻՆ


Հրդեհ Գուգարք գյուղի տներից մեկի տան տանիքում․ԱԻՆ

  • 10-01-2018 16:55:45   | Լոռու մարզ  |  Հասարակություն

Հունվարի 10-ին, ժամը 12:22-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի Գուգարք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տան տանիքը:
 
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գուգարք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տան տանիքում (140 քմ)։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:53-ին, մարվել՝ 13:15-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը և թիթեղյա ծածկը (մոտ 20 քմ)։
Նոյյան տապան  -   Հասարակություն