Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած դանակահարությունը.ՀՔԿ


Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած դանակահարությունը.ՀՔԿ

  • 10-01-2018 18:42:33   | Լոռու մարզ  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Լոռիում 30-ամյա տղամարդու դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է։
2018թ. հունվարի 8-ին՝ ժամը 19.30-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկից բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ Ա.Խեչոյանը՝ ծնված 1988 թվականին:
 
Նույն օրը ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվել դեպքի վայրի զննություն: Ա.Խեչոյանը ճանաչվել է տուժող, սակայն չի հարցաքննվել՝ առողջական վիճակով պայմանավորված։ 
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1996 թվականին: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները՝ շարժառիթը պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք