Հարկադիր կատարման ծառայությունը դեկտեմբեր ամսվա ընթացքում ստացել է 10277 դիմում և գրություն


Հարկադիր կատարման ծառայությունը դեկտեմբեր ամսվա ընթացքում ստացել է 10277 դիմում և գրություն

  • 10-01-2018 18:47:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 10277 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 1735 հեռախոսազանգի:
 
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 53 բողոքի: 
2017 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 8640 քաղաքացի:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն