Շատին գյուղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ձերբակալվել է 6 անձ․ՀՔԿ


Շատին գյուղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ձերբակալվել է 6 անձ․ՀՔԿ

  • 11-01-2018 13:47:47   | Վայոց ձորի մարզ  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու Շատին գյուղում հունվարի 7-ին մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները. 6 անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
 
2018թ. հունվարի 7-ին՝ ժամը 16:15-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ Դ.Մարտիրոսյանը:
 
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դ.Մարտիրոսյանը նշված մարմնական վնասվածքն ստացել է նույն օրը` Շատին գյուղի «Հոստուն» կոչվող թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քերական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։
 
Իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ որոնողական միջոցառումներ՝ պարզելու միջադեպի շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ 6 անձ ձերբակալվել է։
 
Նախաքննությունը շարունակվում է։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play