Վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում՝ հաշմանդամ դարձած զինծառայողներին


Վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում՝ հաշմանդամ դարձած զինծառայողներին

  • 11-01-2018 17:41:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Զինվորական ծառայության ժամանակ վնասվածք կամ խեղում կամ հիվանդություն ձեռք բերած կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողներին լավագույն չափանիշներին համապատասխան վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու  անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
 
Ըստ այդմ՝ առաջարկվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին լիազորել  իրեն ամրացված համապատասխան տարածքը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման  հանձնել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ին: Կազմակերպությունը պատրաստակամ է  իր հաշվին գոյացած միջոցներով ներդրում կատարել, մասնավորապես, ամբողջովին վերանորոգել այդ տարածքը, զինել անհրաժեշտ սարքերով և սարքավորումներով, բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտ լիցենզիան ստանալուց հետո, նշված կատեգորիային տրամադրել անվճար վերականգնողական բուժում: Նախնական փուլում նախատեսվում է  ապահովել ամսական ոչ պակաս 20 ստացիոնար և 50 ամբուլատոր հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն