Որոշում Արեւմտյան Հայաստանի Պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ


Որոշում Արեւմտյան Հայաստանի Պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ

  • 11-01-2018 18:06:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժեր կազմաւորելու վերաբերեալ»
 
Ընդունուած Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի)
 
10 յունուարի 2018 թ. նիստում, որոշում թիւ 01/2018
 
 
Համաձայն 
- ՄԱԿ-ի Կանոնադրութեան 51-րդ յօդուածի` «Անհատական եւ հաւաքական ինքնապաշտպանութեան իրաւունքի» մասին, 26 յունիսի 1945 թ., 
- Ռուսաստանի Կառավարութեան Դեկրետի «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին»), 11 յունուարի 1918 թ., 
- Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից դէ ֆակտոյ (de facto) Հայաստան պետութեան անկախութեան ճանաչման, 19 յունուարի 1920 թ., 
- Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից դէ իւրէ (de jure) Հայաստան պետութեան անկախութեան ճանաչման, 11 մայիսի 1920 թ., 
- Սեւրի խաղաղութեան պայմանագրի, 10 օգոստոսի 1920 թ., 
- ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի կայացրած Իրաւարար վճռի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերեալ, 22 նոյեմբերի 1920 թ., 
- ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրաւունքների մասին» Հռչակագրի, 13 սեպտեմբերի 2007 թ.,
 
եւ հաշուի առնելով 
- ողջ մարդկութեան եւ հայութեան կրած ֆիզիկական, ինչպէս նաեւ հոգեւոր, մշակութային, նիւթական եւ տարածքային կորուստները Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում, այդ թւում` յատկապէս թուրքական երեք իրար յաջորդող կառավարութիւնների կողմից 1894-1923 թթ. ընթացքում հայերի, ասորիների եւ յոյների ցեղասպանութեան իրականացումը իրենց բնօրրաններում, 
- անհերքելի այն իրողութիւնը, որ մարդկութիւնն այսօր գտնւում է հոգեւոր-մշակութային, բարոյահոգեբանական եւ տնտեսական ու քաղաքական խոր ճգնաժամի մէջ, որոնք սպառնում են միջկրօնական ու քաղաքացիական բախումներով, չի բացառւում նաեւ Երրորդ համաշխարհային պատերազմի հրահրմամբ, 
- Մերձաւոր Արեւելքում ընթացող ու խորացման ենթակայ ռազմաքաղաքական գործընթացները, որոնք ոչ միայն կարող են, այլեւ արդէն իրապէս սպառնում են ողջ տարածաշրջանին` ինչպէս բնիկ հայութեան, այնպէս էլ մշակութային-քաղաքակրթական ու պետականակերտ ազգերի անվտանգութեանը, 
- տարածաշրջանի բնիկ ժողովուրդ հանդիսացող Մերձաւոր Արեւելքի, Սիրիայի ու Արեւմտեան Հայաստանի հայերի, ինչպէս նաեւ Մերձաւոր Արեւելքի միւս բնիկ ժողովուրդների, յատկապէս` քրիստոնեաների կեանքի, գոյքի անվտանգութիւնն ապահովելու անհրաժեշտութիւնը, որը փաստացի մինչ այսօր չեն ապահովել գերտերութիւնները եւ որի պատճառով էլ տեղի է ունեցել տարածաշրջանի բնիկ հայերի, ինչպէս նաեւ այլ բնիկների, ժողովուրդների ու քրիստոնեաների նոր բռնագաղթը, 
- Մերձաւոր Արեւելքում եւ Սիրիայում համընդհանուր հաշտութիւն ու խաղաղութիւն հաստատելու անհրաժեշտութիւնը, ներկայ պայթիւնավտանգ փուլում առնուազն կանխարգելող անվտանգութեան ու խաղաղութեան կը ղզեակնէր ձեւաւորելու, որոնք առաջիկայում պէտք է դառնան կանխարգելիչ զսպող գործօններ, 
- ինչպէս նաեւ վերահաստատելով մեր յանձնառութիւնը հարազատ մնալու ՄԱԿ-ի հռչակած միջազգային սկզբունքներին եւ չափանիշներին, որոնց համաձայն պատրաստակամ ենք հետեւողականօրէն նպաստելու հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման սկզբունքին, տարածաշրջանային խաղաղութեանն ու անվտանգութեանը, ապահովելու տարածաշրջանի բնիկների ու ժողովուրդների ազատ զարգացման ու առաջընթացի իրաւունքները, 
 
հիմնուելով 
- Արեւմտեան Հայաստանի հայերի Մշտական, զինեալ, դրական չէզոքութեան մասին որոշման վրայ, ընդունուած 29.03.2011 թ., 
- Արեւմտեան Հայաստանի հայերի ինքնապաշտպանութեան ուժերի ստեղծման մասին հրամանագրի վրայ, ընդունուած 26.12.2012 թ., 
- ՄԱԿ–ի Անվտանգութեան Խորհրդին, ՄԱԿ–ի անդամ պետութիւններին, Սեւրի Խաղաղութեան դաշնագիրը ստորագրած պետութիւններին ուղղուած դիմումի, «Մերձաւոր Արեւելքի հայութեան ինքնապաշտպանութեան ուժեր կազմաւորելու մասին» որոշման վրայ, ընդունուած 06.04.2014 թ., 
- Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Անվտանգութեան Խորհրդի «Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժերը կազմաւորելու վերաբերեալ» որոշման վրայ, ընդունուած 08.01.2018 թ.` 
 
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը)
 
ՈՐՈՇՈՒՄ Է
 
1) Հաստատել «Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժերը կազմաւորելու վերաբերեալ» որոշման նախագիծը: 
2) Դիմել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահին ստորագրելու «Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժերը կազմաւորելու վերաբերեալ» օրէնքը, 
3) Հաւատարիմ մնալ այն հիմնարար սկզբունքին, ըստ որի` Արեւմտեան Հայաստանի հայերի պաշտպանութեան ուժերը ստեղծւում են բոլոր այն վայրերում, որտեղ համահաւաք ապրում են Արեւմտեան Հայաստանի հայեր, ըստ այդմ` հետեւելով հիմնական այն նպատակին, որ անհրաժեշտութեան դէպքում ստեղծուող ուժերը մասնակցելու են ոչ միայն տեղի հայութեան, այլեւ Հայաստանի պաշտպանութեանը, ըստ անհրաժեշտութեան կազմակերպուած ձեւով ներգրաւուելով նաեւ միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարին: 
4) Հիմք ընդունել այն սկզբունքը, ըստ որի` Արեւմտեան Հայաստանի հայերի պաշտպանութեան ուժերի միաւորումներ ստեղծուելու են տարածաշրջանային սկզբունքով` Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Անվտանգութեան խորհրդի ու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարարութեան հրամանատարութեան ներքոյ:
5) Սոյն որոշման մասին տեղեակ պահել ՄԱԿ–ի Անվտանգութեան Խորհրդին, ՄԱԿ–ի անդամ պետութիւններին, Սեւրի Խաղաղութեան դաշնագիրը ստորագրած պետութիւններին:
 
Արմէն Տէր-Սարգսեան 
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ 
 
Դիանայ Գրիգորեան 
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար 
 
10 յունուար 2018 թ.
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն