«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն արժանացել է ISO 9001:2015 և ISO 27001:2013 համակարգերի միջազգային ստանդարտների հավաստագրերի


«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն արժանացել է ISO 9001:2015 և ISO 27001:2013 համակարգերի միջազգային ստանդարտների հավաստագրերի

  • 11-01-2018 18:10:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Բրիտանական Սերտիֆիկացման Ինստիտուտի կողմից (BSI) «Անելիք Բանկ»  ՓԲԸ-ում իրականացվել է  հերթական աուդիտ և հաստատվել Բանկի գործունեության համապատասխանությունը նոր խմբագրությամբ ISO 9001:2015 Որակի կառավարման և  ISO 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի միջազգային ստանդարտներին:
 
Նոր՝ ISO 9001:2015 ստանդարտին համապատասխանելու առավելություններ են`  հաճախորդների պահանջմունքների, օրենսդրական և այլ նորմատիվային ակտերին համապատասխան պրոդուկտների տրամադրման և ծառայությունների մատուցումը, հաճախորդների գոհունակության բարձրացումը, ռիսկերի ամբողջական բացահայտումն ու կանխարգելիչ գործողությունների սահմանումը և այլն:
Իսկ Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգն ընդհանուր կառավարման համակարգի մաս է, որը հիմնված է բիզնես ռիսկերի գնահատման վրա և ստեղծված է տեղեկատվական անվտանգության մեխանիզմների մշակման, ներդրման, մշտադիտարկման և բարելավման նպատակով: Այս ստանդարտն ուղղված է տեղեկատվության գաղտնիության մակարդակի բարձրացմանը, ամբողջականության և հասանելիության ապահովմանը:
Անելիք Բանկը որդեգրել է իր կողմից մատուցվող ծառայությունների որակի դինամիկ բարելավմանն ուղղված քաղաքականություն` գիտակցելով, որը այն հնարավոր է իրականացնել հաճախորդների կարիքներին համապատասխան ծառայությունների մատուցման շնորհիվ: Իսկ ISO 27001:2013 սերտիֆիկացումը վկայում է բանկի հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի և բանկի հանդեպ վստահության բարձրացման, տվյալների մշակման և վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավման մասին:
Հարկ է նշել, որ «Անելիք Բանկի» ISO 9001:2015  որակի կառավարման համակարգն առաջին անգամ հավաստագրում է անցել 2014թ-ին, իսկ ISO 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը` 2015թ., և դրանից հետո Բանկը վերահաստատել է իր համապատասխանությունը ISO միջազգային ստանդարտներին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play