Տեսազանգ-խորհրդակցություն դանիացի հայտնի ճարտարապետ, քաղաքային դիզայնի խորհրդատու Յան Գեյլի հետ


Տեսազանգ-խորհրդակցություն դանիացի հայտնի ճարտարապետ, քաղաքային դիզայնի խորհրդատու Յան Գեյլի հետ

  • 11-01-2018 18:52:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանը, քաղաքապետի խորհրդական, Երևան քաղաքի գլխավոր դիզայներ Գառնիկ Ամատունյանը և քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը տեսազանգ-խորհրդակցություն են ունեցել դանիացի ճարտարապետ, քաղաքային դիզայնի խորհրդատու Յան Գեյլի հետ:
 
Դանիացի հայտնի մասնագետի հետ քննարկվել է Երևանի արտաքին տեսքի և քաղաքային միջավայրի զարգացման ռազմավարությունը: Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի Յան Գեյլը փետրվարին կայցելի Երևան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Նշենք, որ Յան Գեյլի կողմից հիմնադրված «Gehl Architects» ընկերությունն իրականացրել է Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք, Կոպենհագեն, Մոսկվա և աշխարհի ավելի քան 20 խոշոր քաղաքների քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքները:
 
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն