Ծաղկաձորի հավաքով մեկնարկել է բռնցքամարտիկների մրցաշրջանը


Ծաղկաձորի հավաքով մեկնարկել է բռնցքամարտիկների մրցաշրջանը

  • 11-01-2018 19:04:45   | Կոտայքի մարզ  |  Սպորտ

ՀԱՕԿ․ Այսօրվանից Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է սկսում  Ծաղկաձորում, որը կտեւի մինչեւ հունվարի 23-ը:

 
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հայտնեց, որ հավաքին մասնակցում է 22 բռնցքամարտիկ:
 
«Տարին դեռ նոր է սկսվել: Առաջին հավաքին, շեշտը ինչպես միշտ կդրվի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա: Ընդլայնված կազմով ենք աշխատում, յուրաքանչյուրը հնարավորություն ունի իրեն լավագույն կողմերով դրսեւորելու:
 
Ինչպես գիտեք, այս տարի մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չեն անցկացվելու: Կուսումնասիրենք AIBA-ի օրացույցը եւ կորոշենք՝ որ մրցաշարերում հանդես գալ: Մեզ սպասում են նաեւ մինչեւ 18 եւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունները: Դրա համար մեծ ուշադրություն կդարձնենք երիտասարդ բռնցքամարտիկներին, որպեսզի լավ պատրաստվեն պատասխանատու մրցաշարերին»,- ասաց Դավիթ Թորոսյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play