Ուսումնասիրվել են ՍԱՊ ծառայության արձանագրած ահազանգերը․artsakhpress.am


Ուսումնասիրվել են ՍԱՊ ծառայության արձանագրած ահազանգերը․artsakhpress.am

  • 11-01-2018 19:21:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը


ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) հունվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է 3 ահազանգ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊ ծառայության պետ Համլետ Ապրեսյանը՝ նշելով, որ, արձանագրված 3 ահազանգերը վերաբերում էին բանանի, «Լոռի» պանրի և մանկական կերի ժամկետանց և ուտելու համար ոչ պիտանի լինելուն:

Մեր զրուցակցի խոսքով՝ ծառայության տեսուչները սննդամթերքների հետ կապված ոչ մի խախտում չեն արձանագրել և իրենց կողմից այդ մասին տեղեկացվել է սպառողներին:

«Ինչպես նախատոնական օրերին, այնպես էլ այսօր՝ շարունակում ենք աշխատել խստացված ռեժիմով. գործող «Թեժ գծի» յուրաքանչյուր ահազանգի դեպքում էլ մեր արձագանքը լինում է օպերատիվ»,-տեղեկացրել է Հ. Ապրեսյանը:

 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը