Առաջիկա օրերին Երեւանում սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով


Առաջիկա օրերին Երեւանում սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով

  • 11-01-2018 19:59:59   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում`
 
Հունվարի 11-ին` երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կբարձրանա 3-4, 14-ի և 15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Հունվարի 11-ին՝ երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի հունվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան՝           11.50C (1981 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -22.70C (2008 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝           -3.10C
Նոյյան տապան  -   Հասարակություն