Արմեն Բիլյանը դադարեցրել է հացադուլը. նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»


Արմեն Բիլյանը դադարեցրել է հացադուլը. նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»

  • 12-01-2018 16:56:57   | Հայաստան  |  Իրավունք

Արմեն Բիլյանն այսօր դադարեցրել է հացադուլը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցից հետո։
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Արմեն Բիլյանն այս պահին անցնում է անհրաժեշտ բժշկական զննություն, ինչպես նաև ստացել է հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն:
Հետհացադուլային փուլում նրա առողջական վիճակը, ինչպես նաև նրա իրավունքների ապահովման հարցը Պաշտպանը կշարունակի պահել իր ուշադրության կենտրոնում։
Աշխատանքներ են տարվում նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Սմբատ Բարսեղյանի  տեղափոխմանն աջակցելու ուղղությամբ։
 
 
 
 
 
 
 
Հարգանքով`
 
________________________________________
 
 
 
Հայաստանի Հանրապետության 
 
մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
 
Հանրային կապերի բաժին
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play