Կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածի երթևեկությունը


Կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածի երթևեկությունը

  • 12-01-2018 18:41:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարգելի համաքաղաքացիներ,
 
ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի հունվարի 12-ին՝ ժամը 20:00-ից մինչև հունվարի 20-ը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ առաջին երթևեկելի գոտում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
 
 
 
Երևանի քաղաքապետարան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play