Առաջին Հանրապետության 100-ամյակի և Երևանի 2800-ամյակի առիթով


Առաջին Հանրապետության 100-ամյակի և Երևանի 2800-ամյակի առիթով

  • 12-01-2018 18:52:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը 2018-ի կարևոր երկու հոբելյաններին՝ Առաջին Հանրապետության 100-ամյա տարելիցին և Երևանի 2800-ամյակին կարձագանքի հետաքրքիր նախաձեռնություններով: 
 
Մասնավորաբար, մայիսի 28-ին Առաջին Հանրապետության 100-ամյա տարելիցի առիթով թանգարանը նախատեսում է կազմակերպել Հայաստանի Առաջին հանրապետության առաջին վարչապետ, մասնագիտությամբ ճարտարապետ Հովհաննես Քաջազնունու 150-ամյակին նվիրված ցուցահանդես:
Ի նշանավորումն այս կարևոր տարելիցի կտպագրվի նաև Հարյուրամյա մայրաքաղաք խորագիրը կրող եռալեզու գիրք-ալբոմ:
Բավական ուշագրավ՝ Երևանի գլխավոր ճարտարապետները խորագրով ցուցահանդես էլ նախատեսվում է կազմակերպել մայրաքաղաք Երևանի 2800-ամյակի առիթով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն