Դավիթ Լոքյանի նախագահությամբ քննարկվել է Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագիրը


Դավիթ Լոքյանի նախագահությամբ քննարկվել է Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագիրը

  • 12-01-2018 19:20:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի նախագահությամբ այսօր ՏԿԶՆ-ում տեղի է ունեցել Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի աշխատանքային խորհրդակցություն:
 
 Խորհրդակցությանը մասնակցել են  ՀՀ  կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սուրեն Օհանյանը:
Քննարկվել են Ջերմուկ քաղաքի զարգացման 2018 թվականի ծրագիրը, մասնավորապես՝ ներդրումային նոր ծրագրերի ձևավորման  և ֆինանսական միջոցների ներգրավման հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետություն-մասնավոր հատված համագործակցությանը վերաբերող խնդիրներին: 
Առաջարկվել է բացի արդեն սահմանված ծրագրերից, իրականացնել Ջերմուկ քաղաքի զբոսայգու բարեկարգումը: Հստակեցվել է, որ զբոսայգու լանդշաֆտային դիզայնը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին:
Խորհրդակցության  ավարտին յուրաքանչյուր ծրագրի համար սահմանվել է հստակ ժամանակացույց:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն