Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք․ոստիկանություն


Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք․ոստիկանություն

  • 12-01-2018 20:02:32   | Հայաստան  |  Իրավունք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերն էլ բացահայտվել են։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։
 
Բացահայտվել է գողության 9, խարդախության 8, խուլիգանության 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմանական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Իրավունք