Լեւոն Ջուլֆալակյան. Կաննոների փոփոխություննները դրական ազդեցություն կունենան ըմբշամարտի վրա


Լեւոն Ջուլֆալակյան. Կաննոների փոփոխություննները դրական ազդեցություն կունենան ըմբշամարտի վրա

  • 12-01-2018 20:18:02   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ․ Հունահռոմեական ըմբիշները մրցաշրջան 2018-ը կմեկնարկեն Հայաստանի առաջնությունով, որը կկայանա հունվարի 27-28-ը Երեւանում: Առաջնությունը կանցկացվի նոր կանոններով, ըմբիշները ութ քաշային կարգի փոխարեն կմրցեն տասում.

 
«Առաջնության արդյունքներով կձեւավորվոի ազգային հավաքականը: Հետո կսկսենք նախապատրաստվել տարվա կարեւորագույն մրցաշարերին՝ Եվրոպայի, ապա աշխարհի առաջնություններին: Իհարկե, ընթացքում կմասնակցենք նաեւ տարբեր միջազգային մրցաշարերի, ուսումնամարզական հավաքներ կունենանք ե´ւ մեր երկրում, ե´ւ արտասահմանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:
 
Մարզչի կարծիքով՝ կաննոների փոփոխություննները դրական ազդեցություն կունենան ըմբշամարտի վրա.
 
«Մեզ համար շատ ուրախալի է, որ այս տարվանից չորեքթաթ դրությունը վերադառնում է հունահռոմեական ըմբշամարտ: Օլիմպիական քաշային կարգերը վեցն են՝ 59-67-77-87-97-130: Բնականաբար, տարվա ընթացքում պայքարելու ենք բոլոր քաշերում»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:
 
Խոսելով Արսեն Ջուլֆալակյանի մասին, Լեւոն Ջուլֆալակյանը նշեց, որ նախորդ տարի ըմբիշը լիարժեք մարզվել է, պատրաստ է նոր մրցաշրջանին եւ կմասնակցի Հայաստանի առաջնությանը.
 
«Արսենը Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների կազմում տարբեր հարգի մեդալներ է նվաճել, դարձել օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:
 
Որոշեցինք նրան հանգստանալու ժամանակ տալ, բայց միայն հոգեպես: Այդ ընթացքում նա մարզվել է, մասնակցել հավաքների, ակումբային առաջնությունների, միջազգային մրցաշարերի, որոնցում հաջող է հանդես եկել»,- եզրափակեց Լեւոն Ջուլֆալակյանը: 
Նոյյան տապան  -   Սպորտ