Գիտնականները բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության զարգացման առաջին նշանը.168.am


Գիտնականները բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության զարգացման առաջին նշանը.168.am

  • 13-01-2018 11:36:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am Պարզվել է, որ Ալցհեյմերի հիվանդության զարգացման առաջին նշանը մշտական անհանգստությունն է. ուղեղի բջիջներում սպիտակուցային թիթեղիկներ հայտնվելիս մարդու տրամադրությունը սկսում է կտրուկ վատանալ, եւ նա ընկնում է անվերջանալի դեպրեսիայի մեջ: Այդ մասին ասված է American Journal of Psychiatry հանդեսում հրապարակված հոդվածում:

 
«Մեր հավաքած տվյալները ցույց են տալիս, որ դեպրեսիան եւ մշտական անհանգստությունը Ալցհեյմերի հիվանդության զարգացման առաջին ախտանիշերն են, որոնք առաջանում են դեռ այն բանից առաջ, երբ դրա կրողի ճանաչողական կարողություններն սկսում են վատանալ»,-հայտարարել է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի աշխատակից Նենսի Դոնովանը:
 
Դոնովանը եւ նրա գործընկերները, դիտարկելով 60-ից մինչեւ 90 տարեկան 300 կամավորների, որոնք գիտափորձի սկսվելու պահին առողջ միտք ու հիշողություն ունեին, բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության թեթեւ ձեւերի կրողների համար ընդհանուր գիծը՝ անհանգստությունը:
 
Դոնովանի կարծիքով, բոլոր հիվանդների այդ գիծը, թույլ է տալիս Ալցհեյմերի հիվանդության զարգացումը կանխատեսել դեռ մինչեւ առաջին նշանների՝ մտքի ու հիշողության մարումը, եւ հիվանդությունը բուժել քանի դեռ այն անուղղելի վնաս չի հասցրել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը