Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է տեղումներ թաց ձյան տեսքով


Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է տեղումներ թաց ձյան տեսքով

  • 13-01-2018 16:42:21   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում`
 
Հունվարի 13-ի ցերեկը, հունվարի 14-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ի ցերեկը, հունվարի 15-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
 
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 17-18-ը նույնքանով կբարձրանա:
 
Երևան քաղաքում՝
 
Հունվարի 13-ի ցերեկը, հունվարի 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ի ցերեկը, հունվարի 15-18-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով:
Նոյյան տապան  -   Հասարակություն