«Վիգեն Սարգսյանը մի տեսակ զսպված, հավասարակշռված, խելամիտ մարդու իմիջ էր ստեղծել, բայց…». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)․168.am


«Վիգեն Սարգսյանը մի տեսակ զսպված, հավասարակշռված, խելամիտ մարդու իմիջ էր ստեղծել, բայց…». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)․168.am

  • 15-01-2018 15:04:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



168.am․ Զինվորին աջակցելու համար պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնած դրամահավաքը տարօրինակ է: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա` եթե հ/կ-ները կամ ակտիվիստները դա անեին, հասկանալի կլիներ, որովհետև նրանք չունեն գումարներ իրենց տնօրինության ներքո, բայց կառավարությունն ունի պահուստային ֆոնդ, այլ միջոցներ:

 
Ն.Փաշինյանի կարծիքով` տարօրինակ կլիներ նաև, եթե ՊՆ-ն դրամահավաք սկսեր զինվորների «սապոգներ» առնելու համար. «Կարծում եմ` դա պատեհ չի»:
 
Քաղաքացու հասցեին պաշտպանության նախարարի կողմից որակումները, ըստ Ն.Փաշինյանի, ևս անընդունելի են. «Վիգեն Սարգսյանը Բաղրամյան 26-ում, լուռ կարգավիճակում աշխատելով, մի տեսակ զսպված, հավասարակշռված, խելամիտ մարդու իմիջ էր ստեղծել, բայց այս վերջին մեկ տարում տեսանք, որ դա ամենևին այդպես չէ: Եվ դա մտահոգիչ է, հատկապես` պաշտպանության նախարարի համար»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play