Օձունի տներից մեկի հրդեհի հետեւանքով հայտնաբերվել է տանտիրուհու կիսայրված դին․ԱԻՆ


Օձունի տներից մեկի հրդեհի հետեւանքով հայտնաբերվել է տանտիրուհու կիսայրված դին․ԱԻՆ

  • 15-01-2018 15:06:55   | Լոռու մարզ  |  Հասարակություն

Հունվարի 14-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օձուն գյուղում տուն է այրվում:
 
Օձուն գյուղի 5-րդ փողոցի թիվ 29 տան հրդեհի մեկուսացումից հետո, հյուրասենյակի հատակին, հայտնաբերվել է միայնակ բնակվող տանտիրուհու` 1936 թ. ծնված Ռոզա Կոստանդյանի կիսայրված դիակը:
 
Հյուրասենյակում առկա էր վառարան:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հրդեհի պատճառը և հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play