Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ գրասենյակի ղեկավարին (տեսանյութ)


Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ գրասենյակի ղեկավարին (տեսանյութ)

  • 15-01-2018 15:22:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 15-ին ընդունեց Հայաստանում Միացյալ ազգերի կազմակերպության ռեզիդենտ համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին` Երևանում առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
 
Կարևորելով Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների աշխատանքներին և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի գործունեությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում Բրեդլի Բուզետոյի ներդրումը Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:
 
Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի համար, Բրեդլի Բուզետոն նշեց, որ առաքելության ընթացքում մշտապես զգացել է Հայաստանի իշխանությունների բամզակողմանի առաջկցությունը։
 
Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը Բրեդլի Բուզետոյին պարգևատրեց արտգործնախարարության պատվո մեդալով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play