ՀՀԿ-ն առաջիկա ԳՄ նիստում կքննարկի ՀՀ նախագահի թեկնածուի հարցը․168.am

15-01-2018 16:00:03   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

168.am․ ՀՀ ապագա նախագահի թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, ունենա Սփյուռքում ազդեցություն, լինի անկուսակցական։ Այս չափորոշիչներն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 


«Ինչ մնում է հարցին, թե կա՞ն նմանատիպ մարդիկ, թե՞ ոչ, ապա մեր երկրում, այո, կան նման մարդիկ: Անունների մասին հիմա չենք կարող ասել», – ասաց նա:
 
Վ.Բաղդասարյանի խոսքով` վերջին օրերին Սերժ Սարգսյանի ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ նա  կատարում է նախագահի պարտականությունը` մինչև նոր նախագահին ընտրելը:
 
«Կարեն Կարապետյանը կառավարության ղեկավարն է և մեր Սահմանադրությամբ Կարեն Կարապետյանը համաձայնեցված ձևով աշխարտում է նախագահի հետ, պատասխանատվությունը երկրի նախագահինն է, մինչև նոր համակարգի անցումը, երբ կընտրենք նոր նախագահ և նոր վարչապետ»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
 
Նա նշեց, որ մինչև վարչապետի թեկնածուին անցնելը պետք է քննարկեն նախագահի թեկնածությունը, սակայն նման քննարկումներ դեռ չկան:
 
Հարցին, ընդդիմության նախագահի թեկնածուն արդյոք ՀՀԿ-ի համար ընդունելի՞ է, թե՞ ոչ, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ նախագահն անկուսակցական պետք է լինի, և պետք է քննարկել չափորոշիչներին համապատասխան, իսկ մեծամասնությունն իր կարծիքը կհայտնի և «ինչու»-ների պատասխանը կտա:
 
Սփյուռքից թեկնածու առաջադրելու մասին Վ.Բաղդասարյանը նշեց, որ նախագահի թեկնածուն պետք է ընդունելի լինի նաև Սփյուռքի ու արտաքին աշխարհի համար, քանի որ նրա հիմնական գործունեությունն արտաքին աշխարհի հետ պետք է լինի:
 
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀՀ նախագահի թեկնածուների մասին քննարկումները կմեկնարկեն այս շաբաթ՝ ՀՀԿ ԳՄ նիստում, իսկ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան մարտի 2-ին:
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 149 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար