Արցախում անցած գիշեր տեղացած առատ ձյան պատճառով ներհանրապետական մի շարք երթուղիներ չեն սպասարկվել


Արցախում անցած գիշեր տեղացած առատ ձյան պատճառով ներհանրապետական մի շարք երթուղիներ չեն սպասարկվել

  • 15-01-2018 16:04:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Անցած գիշեր հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան պատճառով այսօր մի շարք ներհանրապետական երթուղիներ ուղևորափոխադրող ընկերությունների կողմից չեն սպասարկվել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի շահագործման բաժնի պետ Շահեն Գասպարյանը՝ նշելով, որ ժամը 11:00-ի դրությամբ Ստեփանակերտի ուղղությամբ չեն սպասարկվել Նախիջևանիկ, Աշան, Ուխտաձոր, Մուշկապատ, Ջրաղացներ, Խաչմաչ երթուղիները։

Շ. Գասպարյանի հաղորդմամբ՝ միջպետական երթուղիներն սպասարկվել են ըստ չվացուցակի։

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play