Միքայել Միքայելյան. Օլիմպիական խաղերից առաջ բավականին մոտիվացված եմ
15-01-2018 16:41:05 | Հայաստան | Սպորտ
ՀԱՕԿ․Միքայել Միքայելյանը դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունում չեմպիոն դարձավ բոլոր մրցաձեւերում: 18-ամյա մարզիկը մի փոքր լարված ու հուզված էր՝ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ նա վաստակեց իր վերջին վարկանիշային միավորները: Միքայելը Փհենչհան-2018-ում Հայաստանի ամենահավանական թեկածուն է: Նրա եղբայրը՝ Հայաստանի առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանն օլիմպիական խաղերը բաց կթողնի վնասվածի պատճառով.
«Հիանալի տրամադրություն ունեմ եւ բավականին մոտիվացված եմ: Հպարտ եմ, որ պետք է Հայաստանը ներկայացնեմ օլիմպիական խաղերում:
Մինչեւ Փհենչհան-2018-ը կմասնակցեմ աշխարհի երիտասարդական առաջնությանը: Նախ եւ առաջ պատրաստվում եմ այնտեղ լավ ելույթ ունենալ: Յուրաքանչյուր մրցաշարում էլ լարվածություն լինում է: Այս մրցաշրջանում բավականին մեծ փորձ եմ կուտակել, մեկնարկից մեկնարկ լարվածությունը թուլանում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Միքայելյանը: