1405 երեխա գտել է իր գաղտնի «Ձմեռ պապին», 100 բալիկ ստացել ձմեռային հագուստ


1405 երեխա գտել է իր գաղտնի «Ձմեռ պապին», 100 բալիկ ստացել ձմեռային հագուստ

  • 15-01-2018 18:54:38   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Վորլդ Վիժն Հայաստանը ուրախ է հայտարարել, որ «Հավաքենք ջերմության փազլը» նվիրատվական արշավի արդյունքում հավաքված գումարը (2,375,000 ՀՀԴ) թույլ է տվել կարիքի մեջ գտնվող հարյուր երեխայի համար ձեռք բերել ձմեռային հագուստ և կոշիկներ: Ավանդական դարձած արշավն անցկացվել է Ամանորին ընդառաջ` 2017թ.-ի դեկտեմբերի 8-ից 24-ը Երևանի մոլերից մեկում, որտեղ տեղադրվել էր հսկայական երկկողմանի փազլ: Հասույթը գոյացել է փազլի մասնիկների վաճառքից անհատ անցորդներին: Իսկ երկու բարեգործ կազմակերպություն գնեցին փազլի վերջին կտորները՝ նվիրաբերելով խոշոր գումար: 
 
2017-ի տարեվերջին Վորլդ Վիժնը ՏՏ ոլորտի ընկերությունների, դեսպանատների, միջազգային/զարգացման կազմակերպությունների, 20-ից ավելի տեղական ընկերությունների,  մանկական հագուստի ու ժամանցի կենտրոնների աշխատակիցներին առաջարկեց խաղալ «Գաղտնի Ձմեռ պապ» և  ուրախացնել Հայաստանի հեռավոր գյուղերում ապրող և կարիքի մեջ գտնվող երեխաներին: Մասնակից կազմակերպությունների տոնածառերը զարդարվեցին Ձմեռ պապի «գուլպաներով», որոնց կցված էին Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերում ընդգրկված երեխաների նկարներ ու տվյալներ: Աշխատակիցները կամայական սկզբունքով ընտրեցին դրանցից մեկն ու գումար նվիրաբերեցին` տվյալ երեխայի համար առաջարկված նվերներից մեկը գնելու համար: Արդյունքում հավաքված 5,688,000 ՀՀ դրամով 1405 երեխա ամանորյա անակնկալ նվեր ստացավ իր գաղտնի «Ձմեռ պապի» կողմից:
«Վորլդ Վիժնի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությունն աննախադեպ էր ոչ միայն հավաքված գումարի չափով, այլև նվիրատուներին անմիջապես ներկայացված հաշվետվությամբ. շնորհակալ ենք բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր, գրասենյակերում ավանդաբար անցկացվող «Գաղտնի Ձմեռ պապ»-ին մասնակցելով, երջանկացրին սուրբ ծննդյան հրաշքին սպասող բալիկներին: Սպասեք նոր անակնկալ ծրագրերի՝ ուղղված երեխաների բարեկեցությանը»,- ասում է Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
 
Վիճակագրություն
Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երեխան թե՛ աղքատ է, թե՛ կարիքավոր  (28%):  Այս երեխաները ամենախոցելին են, ինչո՞ւ.
Երեխաների աղքատությունը խորությամբ հասկանալու համար մասնագետներն այն չափում են՝ հաշվի առնելով ոչ միայն դրամական աղքատությունը, այլ նաև դիտարկելով երեխաների այն տարրական կարիքները, որոնք մեծապես սահմանափակում են նրանց լիարժեք ներուժի զարգացումը ապագայում: 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին ուսումնասիրությունը դրամական աղքատության կողքին սահմանում է նաև կարիքավորության հետեւյալ չափիչները՝ սնուցում, հագուստ, վաղ մանկական տարիքի կրթություն եւ խնամք, կրթություն, ժամանց, սոցիալական փոխհարաբերություններ, տեղեկատվություն, նյութական/կոմունալ պայմաններ, կացարանային պայմաններ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play