Ավարտվել է երկրաբանական ֆոնդի թվայնացումը

15-01-2018 19:15:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


«Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունների թվայնացման գործընթացն ավարտվել է։ Այստեղ պահպանվող ամբողջ տեղեկատվությունն այլևս առցանց հասանելի  է hանրությանը։ 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի խոսքով՝  հանքարդյունաբերության ոլորտի թվայնացումը հնարավոր եղավ իրականացնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Աշխատանքները սկսվել էին դեռևս անցած տարվա երկրորդ կեսից։ 
 
Թվայնացվել է շուրջ 1500 օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրեր:       
       Թվայնացված ամբողջ տեղեկությունը տեղադրված է www.geo-fund.am ինտերնետային կայքում։    
-Երկրաբանական տեղեկությունների թվայնացման արդյունքում ստեղծվել է հսկայական տեղեկատվական բազա, ինչը լուրջ օժանդակություն է գիտակրթական հատվածի, ուսանողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարարների և այլ շահառուների համար,-ասել է Շուշանիկ Քերոբյանը:
Ըստ նրա` տեղեկատվության հասնելիության և մատչելիության ապահովումն առավել գրավիչ կդարձնի ընդերքօգտագործման ոլորտը ներդրումների ներգարվման համար: Թվայնացման արդյունքում ներդրողները հնարավորություն կստանան առանց ավելորդ ժամանակ և միջոցներ ծախսելու՝ ծանոթանալ ֆոնդում առկա տեղեկատվական բազային:
 
 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից