Առաջրիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են թույլ տեղումներ


Առաջրիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են թույլ տեղումներ

  • 15-01-2018 20:05:04   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում`
 
Հունվարի 15-ի ցերեկը, 16-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով,  սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Հունվարի 15-ի ցերեկը, 16-19-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, հնարավոր են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով: 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի հունվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան՝           9.50C (1999 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -27.60C (2008 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝          -4.00C
 
Նոյյան տապան  -   Հասարակություն