Հայաստանի ԱԺ ընդունած խայտառակ օրենքի համաձայն՝ միասեռականները կարող են լինել ընտանիքի անդամ, իսկ կինը, նրա ծնողներն ընտանիքի անդամ չեն (տեսանյութ)

իսկ Ահա թե ինչեր կարող են լինել Եվրամիության ահից կամ կեղտոտ փողերի գարշահոտից



15-01-2018 22:15:18   | Հայաստան  |  Իրավունք
 

 
 
 
Կարո՞ղ է արդյոք «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնութան ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը վերաբերվել նաև միասեռական զույգերին, որոնք Եվրամիության երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում համարվում են ընտանիք:
Ի սկզբանե ենթադրելի էր, որ Հայաստանում ևս օրենքը գրվելու և ընդունվելու է այնպիսի ձևակերպումներով, որ տա դրա հնարավորությունը, այսպես ասած, միտված լինի այն դժնի ու սոդոմգոմորյան ապագային, որը նաև Հայաստանի համար նախատեսել են Եվրամիության քաղաքականությունը որոշողները: Ենթադրելի էր, որովհետև, հակառակ պարագայում, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կամ Եվրամիության ղեկավարները «տնային աշխատանքը» լավ չսերտելու համար ՀՀ համապատասխան պաշտոնյաների ու ղեկավարների «ականջները ձգելու էին»: Եվ ահա, խնդրեմ, փաստերը…
Համաձայն հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի («Օրենքի հիմնական հասկացությունները») 1-ին մասի 1-ին կետի, ընտանիքի անդամներ են նաև «անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը (այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը): Քանի որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ «ամուսնական հարաբերություններ» հասկացությունը, միասեռական զույգերը նույնպես, անկախ նրանց ամուսնության՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված չլինելու հանգամանքից, ըստ հիշյալ օրենքի, եթե փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են, կարող են համարվել ընտանիք: Առավել ևս, որ օրենքի 2-րդ հոդվածի («Ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունքները») 1-ին մասի և 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք և հասարակական կազմակերպություններն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրենց գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում են «իրավահավասարության ապահովման եւ խտրականության արգելքի» սկզբունքով:
Միասեռական զույգերին օրենքի վերաբերելիությունը բացառելու համար անհրաժեշտ էր օրենքում «այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը» բառերի փոխարեն գրել՝ այդ թվում՝ իրար հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդը և կինը: Սակայն, կարծում եմ, հենց միտումնավոր կերպով այդպես չեն վարվել:
Ընդգծեմ նաև, որ օրենքը ոչ միայն վտանգավոր, այլև խայտառակ կերպով խոտան է, ընդ որում, ոչ միայն լեզվական, այլև բովանդակային առումով: Օրինակ, օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ընտանիքի անդամներ են՝
«ա. անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը (այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում՝ խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (նաեւ որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրող ծնողի ամուսինը, ամուսնու ծնողները, նախկին ամուսնու ծնողները,
բ. համատեղ բնակվող տատ, պապ, քույր եւ եղբայր (նաեւ համամայր կամ համահայր), ամուսնու քույր, ամուսնու եղբայր, ինչպես նաեւ ամուսնու ծնողների, քրոջ եւ եղբոր համար՝ փեսան եւ հարսը»:
Ինչպես ակնհայտ է, միասեռականները կարող են լինել ընտանիքի անդամ, իսկ կինը, նրա ծնողներն ընտանիքի անդամ չեն, նրանք դուրս են թողնված ընտանիքի անդամների ցանկից: Ահա թե ինչեր կարող են լինել Եվրամիության ահից կամ կեղտոտ փողերի գարշահոտից: Թեև Հայաստանում հիշյալ ընտանիքաքանդ օրենքն արդեն ընդունվել է (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրենքը ստորագրել է 2017թ. դեկտեմբերի 30-ին), իսկ ՀՀ կառավարությունը Ստամբուլյան կոնվենցիային հավանություն է տվել իր 2017թ. դեկտեմբերի 28-ի նիստում, կարծում ենք, մեկ անգամ ևս արժե դիտել վերևում զետեղված տեսանյութը:
 
Արթուր Հովհաննիսյան 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 5193 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար
 

«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենք թեմայով կարդացեք նաեւ.

26-01-2018 Եթե չընդվզենք, այլասերվածները կստանան լայն իրավունքներ և հնարավորություններ (տեսանյութ)17-01-2018 Եվրամիությունը փորձում է դիմակավորված մտնել մեր ընտանիքներ, թելադրել իր «արժեքային» համակարգը15-01-2018 Հայաստանի ԱԺ ընդունած խայտառակ օրենքի համաձայն՝ միասեռականները կարող են լինել ընտանիքի անդամ, իսկ կինը, նրա ծնողներն ընտանիքի անդամ չեն (տեսանյութ)05-12-2017 Եվրամիության «բույրից» արբեցած և իբր մարդասիրական նկատառումներով որքա՜ն դաժան են ուզում վարվել մեր նկատմամբ29-11-2017 Արգելված չէ մեր երեխաների տեղափոխումն ապաստարաններ, որոնք կարող են հիմնվել արտերկրում28-11-2017 Հայ ընտանիքների ու հասարակության նկատմամբ վտանգը դեռ պահպանվում է, Փաստաբանների պալատը փորձում է հնարավորինս չեզոքացնել այն21-11-2017 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հաջողվե՞լ է խաբել վարչապետ Կարեն Կարապետյանին, թե…18-11-2017 Հայաստանի որոշ պաշտոնյաներ ուզում են, որ արուն արուի հետ ամուսնանա, էգը` էգի, և ուրիշի երեխային որդեգրելով, իրենց երեխան հայտարարեն (տեսանյութ)10-11-2017 SOS. «Երկրում դավադրություն է պատրաստվում. դավադիրները՝ կառավարության մեջ են» (տեսագրություն) 08-11-2017 Հայոց ինքնությունն ու գոյությունը՝ լրջագույն վտանգի տակ (տեսանյութ)07-11-2017 Ական են ուզում դնել հայոց ընտանիքների տակ. ոտքի ելեք, բոլորիս է վերաբերվում04-11-2017 Ո՞վ կարող է հավատալ, որ միասեռականության քարոզչությամբ զբաղվողներն առավել շահագրգիռ ու մտահոգված են մեր երեխաների իրավունքների պաշտպանությամբ (տեսանյութ)03-11-2017 ԼԳԲՏ–ի իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ին պարտադրվում է փաթեթով և նպատակ ունի փոխել հայ ընտանիքի մոդելը. Հայկ Նահապետյան02-11-2017 «Երբ ազատությունը սկսում է մոտենալ ամենաթողության, վերածվում Է այլանդակության»02-11-2017 Հակաաստվածային - քաղաքական մի հանցախումբ կա, որի ղեկավարների հայրը մեր Հայր Աստվածը չէ, այլ նրա ոխերիմ հակառակորդը` Սատանան` հայտնի նաև օձ, առաջին օձ, վիշապ անվանումներով01-11-2017 «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը որպես ընտանեկան և հոգևոր արժեհամակարգի դեմ սպառնալիք 01-11-2017 Իսկ ո՞րն է իրենց համար ավանդական ընտանիքը՝ երկու պապա եւ մեկ երեխա՞. Է. Շարմազանով31-10-2017 Զգուշացում հարվածից առաջ. Հայաստանի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է27-10-2017 ՍԻՄ կուսակցությունը դեմ է ընտանիքի դեմ ուղղված օրինագծին27-10-2017 Հանրային խորհուրդն առաջարկում է հետաձգել «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենքի ընդունումը և կազմակերպել լրացուցիչ քննարկումներ27-10-2017 Եվրոչինովնիկները 12 միլիոն եվրո կաշառքի դիմաց Հայաստանից պահանջում են մահացու թույնով լի երեք բաժակ վերցնել և իրար հետևից խմել27-10-2017 Շարմազանովը խնդրահարույց է համարում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը27-10-2017 «Չեմ ընդունում, որ եվրոպացիները մեզ սովորեցնեն, թե ինչ տեսակի ընտանիք պետք է ունենանք». ՀՀ նախկին ոստիկանապետ27-10-2017 Ապրելու ենք դժոխքում, եթե իշխանություններին սա թույլ տվեցինք 24-10-2017 Չի՛ կարելի հնարավորություն տալ պետության ներկայացուցչին` ներխուժել ընտանիքի փակ միջավայր24-10-2017 ««Ընտանեկան բռնության» մասին օրենքի առաջխաղացումը սպառնալիք է մեր երկրում»23-10-2017 Միքայել Աջապահյանի ելույթների առումով Մայր Աթոռն իր հեղինակության հետ կապված լուրջ խնդիր ունի. այս ո՞ւմ է վստահվել Շիրակի թեմը20-10-2017 Ընտանիքաքանդ, հասարակությունը ներսից պայթեցնող օրենքի ընդունման ջատագովներից է նաև «Ելք» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանը20-10-2017 Հանրային խորհուրդն առաջիկայում դիրքորոշում կհայտնի ընտանեկան բռնության հետ կապված օրինագծի վերաբերյալ20-10-2017 Կտրականապես չեմ կարող համաձայնվել այնպիսի կասկածելի նորամուծությունների հետ, որոնք բովանդակում են ընտանիքի հիմքերի խաթարման վտանգներ19-10-2017 Երեխայի հիպերխնամքն ավելի մեծ խնդիր է, քան նրա հանդեպ բռնությունը, հոգեբանը՝ օրենքի մասին19-10-2017 Մեղք գործած լինելու պատճառով ամբողջ տիեզերքն է անկում ապրած, մենք էլ ապրում ենք մեղքի մեջ (տեսանյութ)10-10-2017 Երբ հանրային քննարկման սադրիչը հենց մոդերատորն է՝ Ռիչարդ Կիրակոսյանի կինը (տեսանյութ)10-10-2017 «Մենք չենք կարող ամերիկյան օրենսդրության և իրականության միայն այդ հատվածը վերցնել ու բերել մեր երկիր». Արա Զոհրաբյան10-10-2017 «Կարդացեք. քարը քարին չի՛ թողել այս օրինագծի կերտվածքից»10-10-2017 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հրապարակայնորեն կեղծում է (տեսանյութ)06-10-2017 «Օրենսդրական բռնությո՞ւն», թե՞ կարգավորող օրենք06-10-2017 «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նպատակը բոլորովին այլ է․ Վերլուծաբաններ 05-10-2017 Նրանք ուզում են երեխային խլել ընտանիքից կամ Հայաստանը քաղաքացիական պատերազմի շեմին