ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում (լրացված)


ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում (լրացված)

  • 16-01-2018 12:05:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. վարորդը մահացել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
 
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրից: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն