ՀՀ Սփյուռքի նախարարությունն ամփոփել է 2017թ-ի իրականացրած աշխատանքները

16-01-2018 14:13:18   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքների վերաբերյալ
2017թ. գերակա խնդիրները եղել են վեցը, որոնց ուղղությամբ կատարվել են բոլոր նախատեսված ծրագրերը:
 


1. Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման գործընթացի արագացում
Նպատակային աշխատանքներ են տարվել Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի ինտեգրման, կեցության, կրթության, առողջապահության, աշխատանքի տեղավորման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ: Մշակվել և կատարելագործվել են տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության մեխանիզմները. գործում են միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբ, արագ արձագանքման խումբ և թեժ գիծ: Իրականացվել են տասնյակ ձեռնարկներ, հանդիպումներ, քննարկումներ, ապահովվել է հետադարձ կապ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ կազմակերպվել է 5 գործարանների բացում, օժանդակություն է ցուցաբերվել բիզնես ծրագրերի մշակմանը: Մշակվել և շահագրգիռ կառույցներին է ուղարկվել «Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թվականների ռազմավարության» նախագիծը: Ներկայումս ամբողջացվում և համակարգվում են առաջարկությունները և դիտողությունները: 
2. Հայապահպանության համար և ուծացման դեմ պայքարում սփյուռքի երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացում
2017թ. «Սփյուռք» ամառային դպրոցի 5 ուղղություններով դասընթացներին մասնակցել է 266 սփյուռքահայ 30 երկրից, նախորդ տարվա համեմատությամբ մասնակիցների թիվն ավելացել է 100 ով: 
2017թ. Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանության ծրագիրն իրականացվել է 9 փուլով, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 1055 սփյուռքահայ երիտասարդ՝ 36 երկրից: Ծրագրի շրջանակներում (ամեն օր) կազմակերպվել են հայոց լեզվի արագացված դասընթացներ: 
ԱՄՆ-ի հայկական կրթօջախներում Երևանից ուղարկված մասնագետի ուժերով կազմակերպվել են 27 կրթօջախի 50 ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:
Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ, իրականացվել է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար-2017» ամենամյան մրցանակաբաշխությունը: Ստացվել են ավելի քան 160 անհատի և կազմակերպության հայտեր մոտ 20 երկրներից: Արդյունքները կամփոփվեն 2018 թվականի սկզբին:
Նախարարության կողմից 37 երկրի ավելի քան 200 Սփյուռքի հայկական կրթօջախների առաքվել է մոտ 87 000 կտոր դասագիրք և ուսումնաօժանդակ նյութեր: 
Նախարարության աջակցությամբ Սփյուռքում ստեղծվել է 16 նոր մեկօրյա դպրոց:
Մայրենի լեզվի հեռավար ուսուցման ՀԲԸՄ AVC վիրտուալ համալսարանի ուսուցման մասին տեղեկատվությունը տարածվել է Սփյուռքի հայ համայնքներում: Նախարարության ծրագրերի մասնակիցների համար կազմակերպվել են AVC-ի շնորհանդեսներ և շրջայցեր:
3. Հայաստանի Հանրապետության ներդրումային ծրագրերին սփյուռքահայերի մասնակցության ապահովման գործուն մեխանիզմների ներդրում
Սփյուռքահայերին խորհրդատվական ծառայություններ տրամադրելու, բիզնես ծրագրեր առաջարկելու, ներդրումների սահուն իրականացմանն օգնելու համար նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ և «Մեկ պատուհան» կառուցակարգը: 
Նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Ներդրումներ Հայաստանում» բաժին, որտեղ ներկայացված են ներդրումներին առնչվող օրենսդրությունը, արտոնությունները, այլ նյութեր, բիզնես ծրագրեր (ավելի քան 200 ծրագիր) և այլն: Սփյուռքի գործարարներին ու հայկական առևտրաարդյու¬նաբերական պալատներին են ուղարկվել բիզնես ծրագրեր, ինչպես նաև նրանց տեղեկացվել է Հայաստանում ներդրումներ իրականացնելու բոլոր հարթակների մասին (ընդհանուր առմամբ շուրջ 1200 գործարարի):
Կազմակերպվել են 3 կլոր-սեղան քննարկումներ, Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառք: Նախարարությունում կազմակերպվել են 30-ից ավելի հանդիպումներ սփյուռքահայ գործարարների հետ, որոնց ներկայացվել են Հայաստանի համար մշակված բիզնես ծրագրերը:
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) 3-րդ գործարար ֆորումը, իսկ սեպտեմբերի 20-ին` ՀԱՑ-ի 5-րդ ընդհանուր ժողովը, որոնց մասնակցել է շուրջ 200 գործարար:
4. Հայոց ցեղասպանության միջազ¬գային ճանաչմանը և դատա¬պարտմանն ուղղված քաղա¬քա¬կա¬նության շրջանակներում սփյուռքա¬հայ երիտասարդության շրջանում պատմական հիշողության ամրապնդմանն աջակցություն
Նախարարությունը կազմակերպել է «Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով կլոր սեղան-քննարկում` ՀՀ ԳԱԱ հայագիտական ինստիտուտների հետ:
Նախարարության պատվերով մի շարք գիտական հաստատություններ իրականացրել են Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներին նվիրված գիտահետազոտական աշխատանքներ, որոնք հրապարակվել են:
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի «Արտաքին քաղաքականության օրակարգի» թեմատիկ ուղղության շրջանակներում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ճանաչում, ցեղասպանությունների կանխարգելում. քաղաքական և իրավական գործընթացները» նիստը:
5. «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման ձևավորում և զարգացում
2016թ. հոկտեմբերի 20-24-ը Հայաստանում և Արցախում կայացած Լրագրողների 8-րդ համաժողովում սկիզբ է դրվել «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը: Շարժումը մեծ ոգևորություն է առաջացրել և դրան միացել են Սփյուռքի համայնքային կառույցներ, կրթօջախներ, լրատվամիջոցներ: 2017թ. նախարարությունը հռչակել է «Արցախի տարի», որի շրջանակներում Սփյուռքի համայնքներում կազմակերպվել են Արցախի պատմությանը, մշակույթին, տնտեսությանը նվիրված ձեռնարկներ, դրամահավաքներ, նյութական օգնություն, լավագույն փորձի փոխանակում և այլն: 
6. Սփյուռքում ըստ մասնագիտությունների համահայկական ցանցերի ընդլայնում և մասնագիտական ներուժի օգտագործում՝ ՀՀ-ի և Արցախի տնտեսության զարգացման համար
Սեպտեմբերի 18-20-ը Երևանում անց է կացվել «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը: Համաժողովը անցկացվել 4 ուղղություններով (3 լիագումար և 16 թեմատիկ նիստ): Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել 3 կլոր-սեղան քննարկում: Համաժողովի ավարտին ընդունված հայտարարությունում ուղենշվել են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հիմնական ուղղությունները և հետագա անելիքները: Համաժողովին մասնակցել է 1837 հոգի 71 երկրից (16 երկրից մասնակցել են առաջին անգամ), ընդ որում` 1363-ը` Սփյուռքից: Համաժողովին հիմնական զեկույցով հանդես է եկել 106 մասնակից 17 երկրից: Համաժողովին հարակից ելույթներով և հարցադրումներով հանդես է եկել 168 մասնակից 26 երկրից:
ՀՀ սփյուռքի նախարարությունը ակտիվ համագործակցել է «Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության, «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» ՀԿ-ի, Հայկական առևտրային ցանցի հետ` իրականացնելով մի շարք միջոցառումներ: Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվել նոր համահայկական ընկերակցությունների ստեղծման ուղղությամբ:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 157 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար