Որևէ ընկերություն ուղևորավարձի թանկացման հայտով չի դիմել Երևանի քաղաքապետարան և Տրանսպորտի նախարարություն․armenpress.am

16-01-2018 16:40:16   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Միջքաղաքային և երևանյան ուղևորափոխադրում իրականացնող որևէ ընկերություն չի դիմել պետական պատասխանատու գերատեսչություններին ուղևորավարձի բարձրացման հայտով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը նշեց, որ միջքաղաքային տրանսպորտի սակագների բարձրացման հայտ չեն ստացել: Ինչ վերաբերում է Հրազդան-Երևան երթուղուն, ապա այն կրկին սպասարկվում է 400 դրամով: «Բանակցությունների արդյունքում ծառայությունը մատուցվում է 400 դրամով, թեև մրցույթով շահած սակագինը 500 դրամ է»,-ասաց Անահիտ Առաքելյանը:
 


Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանն էլ մեր այն հարցին, թե Երևանի քաղաքապետարանը մինչ այս պահն արդյոք ստացե՞լ է հայտ որևէ կազմակերպությունից Երևանում քաղաքում ուղևորափոխադրումների սակագնի բարձրացման վերաբերյալ, պատասխանեց` ոչ:
 
Այսօր Երևանում մի քանի երթուղիներ սպասարկող ընկերությունների վարորդներ գործադուլ են իրականացրել` պահանջելով գազի գնի իջեցում կամ ուղևորավարձի թանկացում: Նրանք նշում են, որ սեղմված գազի թանկացման հետևանքով ավելացել են իրենց ամսական ծախսերը:
 
Հարկային դրույքաչափերի փոփոխությամբ, որոնք ուժի մեջ են մտել 2018 թվականի հունվարի 1-ից, 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 109 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար