Շախմատ. Արման Փաշիկյանը մոտեցել է Ռոբերտ Հովհաննիսյանին
16-01-2018 18:34:54 | Հայաստան | Սպորտ
ՀԱՕԿ․ Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության չորրորդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղալով կորցրեց առաջին միավորները: Արման Փաշիկյանն իր պարտիան հաղթանակով ավարտեց եւ այժմ զիջում է առաջատարին կես միավորով:
Չորրորդ տուրի արդյունքները. Կարեն Գրիգորյան-Արման Փաշիկյան՝ 0:1, Տիգրան Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան, Հովհաննես Գաբուզյան-Մանուել Պետրոսյան, Զավեն Անդրիասյան-Ռոբերտ Հովհաննիսյան, Տիգրան Հարությունյան-Շանթ Սարգսյան՝ ոչ-ոքի, Սամվել Տեր-Սահակյանն ազատ էր:
Այսօր հինգերորդ տուրում կխաղան. Սարգսյան-Գրիգորյան, Հովհաննիսյան-Հարությունյան, Մ. Պետրոսյան-Անդրիասյան, Մարտիրոսյան-Գաբուզյան, Տեր-Սահակյան-Տ. Պետրոսյան, Փաշիկյանն ազատ է: